ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այս երկու չարիքները մահացու են պետության համար

Այս երկու չարիքները մահացու են պետության համար
07.01.2025 | 16:41

Հայաստանի նման աղքատիկ երկրում ամեն օր կատարվում է 17 մլրդ դրամի խաղադրույք կամ՝ տարեկան 6 տրիլիոն 205 մլրդ դրամի։ Դա տարեկան մոտ 16 մլրդ դոլար է, ինչն ավելի շատ է, քան մեր երկրի առանց այդ էլ ուռճացված պետական պարտքը։

Հայաստանում գործող երկու խոշոր բուքմեյքերները, որոնք այս համատարած խաղամոլությունից ստանում են գերեկամուտներ, սերտորեն կապված են օրվա իշխանությունների հետ։ Այնքան սերտորեն, որ Նիկոլին մոտ կանգնած ՔՊ-ականները զբաղեցնում են առանցքային պաշտոններ, իսկ դրանցից մեկում «աշխատում» է Նիկոլի զավակը։

Մյուս կողմից, երիտասարդության մեջ լայն տարածում են ստացել և վերահսկողությունից դուրս են եկել սինթետիկ թմրանյութերը։

«Օփիումային պատերազմները» քիչ թե շատ ուսումնասիրած մարդիկ կհասկանան, թե այս երկու չարիքները, որոնք ներմուծվում են թշնամիների կողմից, ինչ աստիճանի մահացու են պետության համար։

Հիմա պատկերացրեք, թե ինչ ահռելի տնտեսական էֆեկտ կլիներ, եթե այս երկու չարիքներն արմատախիլ արվեին, և սրանց մեջ ներքաշված երիտասարդների պոտենցիալն ու նրանց այս ահռելի ֆինանսական միջոցներն ուղղվեին կրթությանը, ինքնակրթությանը, ինքնազարգացմանն ու բարձր տեխնոլոգիաների ներդրումներին։

Բայց դրա համար նախևառաջ պետք է, որ երկրի իշխանությունները թշնամականի փոխարեն լինեն ազգային։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 5596

Մեկնաբանություններ